• Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան հիմնադրվել է 2015 թվականին: Կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունը գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններն են։ Կլինիկայի մասնագետները հիմնադրել են Ողնաշարի նվազագույն ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիան (AAMIESS), որը համարվում է ISMISS-ի  (Ողնաշարի նվազագույն ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիա) հայաստանյան մասնաճյուղը: Կլինիկան սերտ համագործակցում է ISMISS-ի մի շարք առաջատար մասնագետների հետ` պրոֆեսոր Հ. Լեունի, Վ. Ռադչենկոնի, Բ. Դարուոնոնի, Է. Չեսնուլիսի, Վ. Պարֆյոնովի, Մ. Ստեփանյանի, Յու. Գրիգորյանի, Մ. Շուբերտի և այլոց հետ:

Գործունեության հիմնական ուղղությունները

Կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունը ողնուղեղի և ողնաշարի ուռուցքային, վնասվածքային և այլ ախտաբանությունների վիրաբուժությունն է: Կլինիկայի մասնագետներն առաջինն են, որ Հայաստանում իրականացրել են ողի մարմնի վերտեբրոպլաստիկա, միջողային աճառի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացում դեռ 2007 թվականին: Ներկայում կլինիկայում իրականացվում են միջազգային պահանջներին համապատասխան նյարդավիրաբուժության ոլորտի բոլոր վիրահատությունները: Իրականացվում են ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, կոտրվածքների և ուռուցքների ժամանակ` տարբեր հատվածների տրանսպեդիկուլյար ֆիքսացիա և վերտեբրոպլաստիկա, ուռուցքների՝ աբլիացիայի եղանակով, այրում և հեռացում: Կլինիկայում` առաջինը Հայաստանում, շահագործվում է Cosman RF գեներատորը, որը թույլ է տալիս իրականացնել ներքոնշյալ միջամտությունները:

Միջողային աճառների փոքր չափի ճողվածքների դեպքում կատարել դրանց աբլյացիա: Միջամտությունը կատարվում է համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հսկողության պայմաններում՝ տեղային անզգայացմամբ: Հատուկ ասեղը մտցվում է միջողային աճառի մեջ և միացվում գեներատորին, ինչի արդյունքում արտազատվում է ջերմային էներգիա, և տեղի է ունենում աճառի կնճռոտում, ու ճողվածքը հետ է քաշվում:

Ողնաշարի հոդերի բորբոքման հետևանքով /սպոնդիլոարթրոզներ/, նաև արտահայտված մեջքի ցավից ողնաշարում կաշկանդվում է շարժումների ծավալը, առաջանում է մշտական լարվածություն: Այս դեպքում կատարվում է ողնաշարի ախտահարված հոդերի դեներվացիա՝ տեղային ցավազրկման պայմաններում: Հատուկ ասեղները ներդրվում են ախտահարված հոդերի վրա և կատարվում վերջիններիս դեներվացիա, ինչի հետևանքով ցավային համախտանիշը վերանում է:

Cosman RF տեխնոլոգիայով իրականացվում է եռորյակ նյարդի նևրալգիայի բուժում` զգացողական ճյուղերի դեներվացիայի միջոցով:

Ուռուցքային ախտահարումներով տառապող պացիենտներին, որոնց մոտ ցավային համախտանիշը խիստ արտահայտված է և չի անցնում նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ օգտագործելիս, ցավը թեթևացնելու նպատակով առաջարկվում է ՀՏ հսկողությամբ` մաշկանց խորդոտոմիա: Միջամտության էությունը ողնուղեղի վերին պարանոցային մակարդակում (C1-C2) սպինաթալամիկ ուղու զգացողական նյարդաթելերի դեներվացիան է: Արդյունքում մարմնի մի կեսի խորանիստ զգայողությունը նվազում կամ վերանում է, և ուռուցքից առաջացած ցավային գրգիռները չեն փոխանցվում գլխուղեղ, այսպիսով` հիվանդին ձերբազատելով ցավից: Այլընտրանքային բուժման ձև է ողնուղեղի ստիմուլիացիան, որի ժամանակ տեղադրվում է հատուկ դրդիչ, որը կասեցնում է ցավային գրգիռների փոխանցումը:

Կլինիկայում 2016 թվականից իրականացվում են ողնուղեղի ստիմուլիացիոն վիրահատություններ, որոնց արդյունքում ողնուղեղի տարբեր ախտահարումներով տառապող հիվանդներն ապաքինվում են:

Կլինիկայում իրականացվում է գլխուղեղի նորագոյացությունների վիրաբուժություն: Էնդոսկոպիկ նյարդվիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան միակն է Հայաստանում, որտեղ կատարվում է հիպոֆիզի ուռուցքների էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնց առավելությունը վիրահատությունների իրականացումն է առանց գանգահատման, և ստացիոնար բուժումը չի գերազանցում 5-6 օրը:

2016թ. կլինիկան համալրվել է STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգով և INTEGRA ուլտրաձայնային դեստրուկտորով, որոնք նորույթ են ՀՀ նյարդավիրաբուժության ոլորտում: Այս ռեձքբերման շնորհիվ նվազագույնի են հասցվում ներվիրահատական հնարավոր բարդությունների հավանականությունը:

Կլինիկան սերտ համագործակցում է ՌԴ, Գերմանիայի տարբեր կլինիկաների գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել համատեղ վիրահատություններ` հրավիրելով նրանց «Նաիրի» ԲԿ:

Կլինիկայում իրականացվող հիմնական վիրաբուժական միջամտություններ

Ողնաշարի և ողնուղեղի ախտահարումների ժամանակ.

Գլխուղեղի ախտահարումների ժամանակ.

  • գլխուղեղի նորագոյացությունների հեռացում` նեյրոնավիգացիայի և ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ,
  • հիպոֆիզի ադենոմայի էնդոսկոպիկ հեռացում` տրանսնազալ մուտքով,
  • գանգուղեղային վնասվածքների և հեմոռագիկ կաթվածների վիրահատական բուժում,
  • դեղորայքային բուժման չենթարկվող էպիլեպսիայի վիրահատական բուժում,
  • գլխուղեղի տարբեր ախտահարումների դեպքում` նեյրոնավիգացիոն հսկողությամբ բիոփսիա:

Նորարար տեխնոլոգիաներ եւ մեթոդաբանություն

  • COSMAN RF տեխնոլոգիայով տարբեր բնույթի ցավային համախտանիշերի բուժում,
  • գլխուղեղի և ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատություններ,
  • ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ` տիտանե իմպլանտների և ոսկրային ցեմենտների կիրառմամբ,
  • գլխուղեղի բնածին և ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժում` STEALTHSTATION  նավիգացիոն համակարգի կիրառմամբ,
  •  գլխուղեղի ուռուցքների ընտրողական հեռացում` ներվիրահատական ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ

Նորարարական սարքեր.

Բժիշկներ

Արման Հակոբյան
Արման Հակոբյան

Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկայի ղեկավար

Մասնագիտություն
Նյարդավիրաբույժ
Գիտական աստիճան
բ․գ․դ․
գրել