• Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
    Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
  • Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
    Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
  • Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
    Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
  • Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
    Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա

Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ինտենսիվ թերապիայի անզգայացման-վերակենդանացման կլինիկան վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլի պացիենտներին ցուցաբերում է անհետաձգելի բուժօգնություն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների համալիր կազմակերպում: Կլինիկայի հիմնական խնդիրը հիվանդների ընդունելությունը և նրանց կենսական կարևոր օրգան-համակարգերի ֆունկցիաների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների իրականացումն է:

Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքն ընդլայնված ծավալով բարձր որակավորված ինտենսիվ թերապիայի ոլորտում առաջատարն է Հայաստանում: Այն ընդհանուր մասնագիտացված բաժանմունք է, որտեղ, անկախ ախտորոշումից, համապատասխան բուժում են ստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 3000 հիվանդ, որի 25%-ը կազմում են այլ հիվանդանոցներից տեղափոխվածները:

Կլինիկայի բաժանմունքները հագեցած և համալրված են ժամանակակից ախտորոշիչ, մոնիտորինգային և թերապևտիկ սարքավորումներով, ինչն ապահովում է ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդների բուժման որակը: Ապահովվում է լայնածավալ վիրահատություններից հետո հիվանդների, դեկոմպենսացված սոմատիկ հիվանդություններով, բազմաօրգանային անբավարարությամբ հիվանդների ինտենսիվ թերապիան:.

Կլինիկայում աշխատում են բարձրորակ մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են արտերկրում՝ ԵՄ և ԱՄՆ առաջատար կլինիկաներում:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում: Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում: