• Բժ. Էրիք Սկիտտան Ֆինական Կոքսա կլինիկայից
    Բժ. Էրիք Սկիտտան Ֆինական Կոքսա կլինիկայից
  • Կոքսա կլինիկա. Նաիրի բժշկական կենտրոն
    Կոքսա կլինիկա. Նաիրի բժշկական կենտրոն
  • Բժ. Էրիք Սկիտտան Ֆինական Կոքսա կլինիկայից
    Բժ. Էրիք Սկիտտան Ֆինական Կոքսա կլինիկայից
  • Կոքսա կլինիկա. Նաիրի բժշկական կենտրոն
    Կոքսա կլինիկա. Նաիրի բժշկական կենտրոն
  • Պացիենտների խորհրդատվություն Նաիրի ԲԿ-յում. Բժ. Էրիկ Սկիտտա
    Պացիենտների խորհրդատվություն Նաիրի ԲԿ-յում. Բժ. Էրիկ Սկիտտա
  • Պացիենտների խորհրդատվություն Նաիրի ԲԿ-յում. Բժ. Էրիկ Սկիտտա
    Պացիենտների խորհրդատվություն Նաիրի ԲԿ-յում. Բժ. Էրիկ Սկիտտա

Նաիրի-Կոքսա կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

2016 թ. մարտին պացիենտներին իր ծառայություններն սկսեց մատուցել «Նաիրի» ԲԿ և «Կոքսա» օրթոպեդիկ կլինիկայի կողմից համատեղ ստեղծված «Նաիրի-Կոքսա» կլինիկան, որի նպատակը էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումն է Հայաստանում:

Աշխարհի բնակչության մոտավորապես մեկ երրորդը տառապում է հենաշարժողական համակարգի տարբեր ախտահարումներով, որոնք հաճախ հանգեցնում են հաշմանդամության:

Ֆիննական «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետների հետ համատեղ, «Կոքսա-Նաիրի» կլինիկայում իրականացվեցին ծնկի և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում, հոդերի ռևիզիա (վաղ շրջանում պրոթեզավորված և մաշված կամ բարդացած դեպքերով հոդերի կրկնակի պրոթեզավորում): Նման վիրահատություն առաջին անգամն էր իրականացվում Հայաստանում՝: «Կոքսա-Նաիրի» կլինիկայում իրականացված վիրահատությունների որակը լիովին համապատասխանում է ֆիննական կլինիկայի տվյալներին, իսկ գնի և հարմարավետության տեսանկյունից` պացիենտի համար այստեղ զգալի մատչելի է:

Հոդի էնդոպրոթեզավորումը հոդի բաղադրիչների իմպլանտներով փոխարինման վիրահատություն է: Հոդի էնդոպրոթեզավորման նպատակը ցավային համախտանիշի նվազեցումն է և հոդի ֆունկցիայի վերականգնումը: Առողջ հոդի անատոմական ձևն ունեցող իմպլանտների` վնասված հոդին փոխարեն տեղադրման շնորհիվ, հնարավոր է տվյալ հոդի շարժումները լիովին վերականգնել: Հոդի փոխարինումն իմպլանտով արդյունավետ, իսկ երբեմն, հոդի ֆունկցիայի վերականգնման միակ եղանակն է: Այսպիսի վիրահատություններից հետո հիվանդը մոռանում է հոդերի ցավերի մասին և վերադառնում առօրյա ակտիվ կյանքին:

Էնդոպրոթեզավորման համար օգտագործվում են էնդոպրոթեզներ արտադրող առաջատար ընկերությունների պրոթեզները: Յուրաքանչյուր պրոթեզ անցնում է բազմակողմանի ստուգում և ունի վավերացման փաստաթուղթ:

Նյութը, որից պատրաստված են հոդերի էնդոպրոթեզները, ունեն բարձր դիմացկունություն և ծառայում են միջինը 15-20 տարի, իսկ շատ դեպքերում` նույնիսկ 30 տարի: Մետաղական էնդոպրոթեզները պատրաստված են տարբեր չժանգոտող մետաղական խառնուրդներից:

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը կիրառվում է տարբեր հիվանդությունների և հոդային համակարգի վնասվածքների ժամանակ.

  • դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ (բոլոր տեսակի օստեոարթրոզներ և արթրիտներ),
  • Բեխտերևի հիվանդություն, որն ուղեկցվում է հոդերի դեստրուկցիայով,
  • ազդրի ոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ,
  • ներհոդային կոտրվածքներ,
  • հոդերի դիսպլազիա,
  • ազդրի վզիկի կոտրվածք և այլն:

Վիրահատության բացարձակ հակացուցումներն են.

  • սիրտ-անոթային, բրոնխա-թոքային համակարգի հիվանդությունները` դեկոմպենսացիայի փուլում,
  • թարախային վարակների օջախի առկայությունը (տոնզիլիտներ, կարիեսի ենթարկված ատամներ, քրոնիկ հայմորիտներ և օտիտներ, մաշկի պուստուլյոզ և այլն),
  • հոգեկան և նյարդամկանային խանգարումները,
  • հոդի շրջանում ակտիվ կամ գաղտնի վարակը,
  • կմախքի անհասունությունը,
  • պոլիալերգիան,
  • ազդոսկրի ոսկրածուծի խողովակի բացակայությունը,
  • ստորին վերջույթների անոթների սուր հիվանդությունները (թրոմբոֆլեբիտ, թրոմբոէմբոլիա):

Հարաբերական հակացուցումներն են.

  • ուռուցքային հիվանդությունները,
  • քրոնիկական սոմատիկ հիվանդությունները,
  • լյարդի անբավարարությունը,
  • 3-րդ աստիճանի ճարպակալումը:

Հոդերի յուրաքանչյուր հիվանդության բնորոշ են որոշ ախտանշաններ, որոնցով տարբերվում են միմյանցից: Սակայն բոլորին հատուկ են հետևյալ ախտանշանները. ցավ` հանգիստ ժամանակ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո, ճնշվածություն, շարժումների սահմանափակում, վնասված շրջանում տեղային փոփոխություններ՝ մաշկի կարմրություն, զգայունության խանգարում, ջերմության բարձրացում, ոսկրային և աճառային հյուսվածքի ձևախախտում, այտուցվածություն, շարժվելիս` ճռթճռթոց և ջղաձգություն: Այս ամենը հանգեցնում է ո՛չ միայն կյանքի որակի զգալի անկման, այլև` հաշմանդամության, ինքնասպասարկման ունակության նվազման:

Եթե հոդերի մշտական ցավը պացիենտին խանգարում է կատարել ամենապարզ առօրյա շարժումները, խաթարում է նորմալ կենսառիթմը, անհրաժեշտ է դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվությանը:

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը լինում է ամբողջական (տոտալ), կամ ոչ ամբողջական (մասնակի): Մասնակի էնդոպրոթեզավորման ժամանակ իրականացվում է միայն հոդի մաշված հատվածների փոխարինում, օրինակ՝ ոսկրի գլխիկի կամ հոդային խոռոչի: Այդ պատճառով այսպիսի վիրահատությունը նաև միաբևեռ էնդոպրոթեզավորում են անվանում: Ի տարբերություն միաբևեռ էնդոպրոթեզավորման, տոտալ պրոթեզավորման դեպքում ամբողջ հոդը փոխարինվում է էնդոպրոթեզով:

Նախքան վիրահատությունն իրականացվում է հիվանդի մանրակրկիտ հետազոտություն, որի ընթացքում որոշվում են վիրաբուժական միջամտության ցուցումները և հակացուցումները, կատարվում է անհրաժեշտ պրոթեզի ընտրություն: Սովորաբար, հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների և գրեթե բոլոր դեպքերում վերականգնվում է պացիենտի շարժունակությունը, ազատում նրան բազմամյա ցավից:

Հոդերի էնդոպրոթեզավորման  նորարարական, ամբողջ աշխարհում առաջատար մեթոդի կիրառման դեպքում էնդոպրոթեզավորումից հետո պացիենտը կարողանում է ոտքի կանգնել և քայլել վիրահատության օրը, իսկ հաջորդ օրը` բարձրանալ ու իջնել աստիճաններով, ապահովում է նաև կայուն ցավազրկում` հետվիրահատական փուլի առաջին օրերից սկսած:

Բուժման ընթացքի հաջողության անբաժան մասը վիրահատությունից հետո, առաջին ժամերի ընթացքում, հոդի վաղաժամ վարժումն է, որն իրականացնում է ֆիննական «Կոքսա» կլինիկայում հատուկ վերապատրաստված «Նաիրի» ԲԿ վերականգնողաբանների թիմը:

Բժիշկներ

Հրաչ Գեվորգի Հարությունյան
Հրաչ Գեվորգի Հարությունյան

Մասնագիտություն
Օրթոպեդ վիրաբույժ
գրել