• Վերջույթների վերակառուցման և երկարացման կլինիկա
    Վերջույթների վերակառուցման և երկարացման կլինիկա
  • Վերջույթների վերակառուցման և երկարացման կլինիկա
    Վերջույթների վերակառուցման և երկարացման կլինիկա

Վերջույթների վերակառուցման և երկարացման կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը հիմնադրվել է 2000թ.: Լինելով տարածաշրջանում առաջատարն օրթոպեդիայի այդ բնագավառում`Կենտրոնն առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների և մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ:  Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 30 տարվա ինտենսիվ աշխատանք: Անձնակազմի երկու բժիշկ աշխատել և սովորել են  անմիջապես մեթոդի հիմնադիր պրոֆեսոր Իլիզարովի ղեկավարությամբ, Կուրգանում: Արդյունավետ բուժվածների տոկոսը բարձր է: Մեր որակավորման աստիճանը թույլ է տալիս  ներկայացնել Իլիզարովի մեթոդը տարբեր միջազգային սիմպոզիումներում, ինչպես նաև որակավորման բարձրացման նպատակով անցկացնել լեկցիաներ և ցուցադրական վիրահատություններ Ավստրալիայում, Դանիայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ տարբեր խնդիրների արդյունավետ լուծմանը կից, կլինիկան զբաղվում է հասակի էսթետիկ ավելացումով և ստորին վերջույթների պրոպորցիաների ու ձևի շտկումով: Կա ներկայանալի փորձ: Առաջին վիրահատությունը ոտքերի ձևի ուղղման և սրունքների երկարացման նպատակով  կատարվել է 1989թ.: Ներկայում այն քիչ թվով կլինիկաներից է, որտեղ բուժման նպատակով այցելում են բազմաթիվ  երկրերից: Աշխատանքային փորձի հիման վրա մշակվել է ստորին վերջույթների տեսակների սեփական դասկարգումը, որը թույլ է տալիս ճշտել բուժման նպատակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Այդ խնդրի որոշման նման մոտեցումը բազմիցս ներկայացվել  և քննարկվել է ամենահեղինակավոր միջազգային կոնգրեսներում:

Կլինիկան կահավորված է ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան, տեղադրված է օդափոխության կենտրոնացված համակարգ: Ախտորոշիչ սարքերի լայն սպեկտորն ընդգրկում է ՄՌՏ, ՀՏ և այլ ժամանակակից սարքեր: Վիրահատարանը և վերակենդանացման բաժանմունքը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաների ամենաբարձր չափանիշներով:

Կլինիկայի կազմակերպած ամբուլատոր ապրելաձևը բարձր է գնահատվում այցելուների կողմից: Մենք փորձում ենք հնարավորին ստեղծել տնային և ջերմ մթնոլորտ: Այցելուները ապահովվում են  յուրատեսակ խոհանոցով` հաշվի առնելով նախընտրությունները: Կլինիկա հետևում է «Բուժել ոչ թե հիվանդությունը, այլ` հիվանդին» սկզբունքին»,և առաջարկում ծառայությունների բազմակողմանի  սպեկտոր` ներառելով հոգեբանական աջակցություն, ինչն ունի կարևոր նշանակություն: Չի կարելի թերագնահատել այն փաստը, որ ստորին վերջույթների էսթետիկ խնդիրների բուժումը, որպես օրենք,  երկարատև, որոշ ֆիզիկական և սոցիալական սահմանափակումներով գործընթաց է, հատկապես արտերկրի այցելուների համար, որոնք գտնվում են իրենց տնից հեռու:

Մեր կենտրոնում իրականացվում են հետևյալ միջամտությունները.

  • ոտքերի ձևի շտկում («o»-աձև ծռության բուժում),
  • ոտքերի ձևի շտկում («x»-աձև ծռության բուժում),
  • սրունքների երկարացում` մեկ հատվածից,
  • սրունքների երկարացում` երկու հատվածից,
  • ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում,
  • հարշյուղային և հարձողային հյուսվածքների խնամք (վարակի կանխարգելում),
  • հավելյալ ծառայությունների մատուցում,
  • ֆիզիոթերապիա,
  • երկարացում` ինտրամեդուլյար մեխով:

Ոտքերի երկարացման տեխնիկա

  • ոտքերի ձևի շտկում (“O”-ձև ծռության բուժում),
  • ոտքերի ձևի շտկում (“X”-ձև ծռության բուժում),
  • զույգ սրունքների երկարացում` մեկ հատվածից (1մմ/օր արագությամբ),
  • զույգ սրունքների երկարացում` երկու հատվածներից, յուրաքանչյուր սրունքը` 2մմ/օր արագությամբ,
  • ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում,
  • երկարացում` ինտրամեդուլյար մեխով,
  • Hallux-Valgus բուժում, ոտքերի տարբեր էսթետիկական խնդիրների լուծում:

 Բոլոր վերը թվարկված մեթոդներն ընդգրկում են հետևյալ փուլերը

  • հետազոտություն,
  • վիրաբուժական միջամտություն,
  • երկարացման շրջան,
  • ֆիքսացիայի շրջան,
  • նորաստեղծ ոսկրի մարզում,
  • սարքի հեռացում, վերջնական վերականգնում (հոդերում շարժումների ծավալի և քայլվածքի վերականգնում):

Ոտքերի վիրաբուժական երկարացման ցուցումներ

Ստորին վերջույթների էսթետիկ երկարացումը նախատեսված է նրանց համար, ում ոտքերի երկարությունը և/կամ ձևը առաջացնում է նշանակալի հոգեբանական տառապանքներ, ինչպես նաև դժվարություններ անձնական և մասնագիտական կյանքում:

Այցելուի բնական աճը պետք է ավարտված լինի: Սակայն որոշ դեպքերում, երբ աճման զոնաները ֆիզիոլոգիապես գրեթե փակվել են, երկարացումը կարող է խթանել աճման գործընթացին` աճի հորմոնի սինթեզը ակտիվացնելու ճանապարհով:

Երկարացման վերջնական նպատակը պետք է լինի սրունքի և ազդրի, ոտքերի և մարմնի միջև ճիշտ համամասնությունները: Էսթետիկ պահանջներից զատ, դա կարևոր է բիոմեխանիկական տեանկյունից: Այդ նպատակով առաջարկվում է, որ արտերկրի այցելուներն ուղարկեն լուսանկարներ` բուժման նպատակների և վիրաբուժական ցուցումների պարզաբանման համար:  Այցելուները պետք է նկարվեն ներքնազգեստով, կամ համարժեք հագուստով հետևյալ դիրքերում (այցելուի ցանկությամբ` դեմքը  կարող է ծածկված լինել):

Ոտքերի ձևի շտկում («O»-աձև  ծռություն)

Պետք է տարբերել իրական և կեղծ «Օ»-աձև ծռություն: Երկու դեպքում էլ սրունքների միջային ուրվագծերը թերի են արտահայտված: Բայց իրական «Օ»-աձև ձևախախտման ժամանակ պատճառը մեծ ոլոքի ծռությունն է, ինչի պատճառով ցուցված է ուղղիչ ոսկրահատում՝ դեպի ներս բացվող սեպաձև ռեգեներատի առաջացմամբ և դեպի ներս` ոչ մեծ տեղաշարժով: Որպես կանոն, այս մեթոդն ավելացնում է սրունքների երկարությունը 2,5 սմ-ով: Կեղծ «Օ»-աձև ձևախախտման ժամանակ մեծ ոլոքի առանցքը ճիշտ է, և կոսմետիկ դեֆեկտը պայմանավորված է փափուկ հյուսվածքներով: Այդ դեպքերում միջային եզրագծի մեծացման նպատակով ցուցված է սիլիկոնային իմպլանտների կիրառումը:

Ոտքերի ձևի շտկում («X»-աձև ծռության բուժում)

Ոտքերի «X»-աձև ծռության շտկման մեթոդը նման է «Օ»-աձև ձևախախտման շտկմանը: Տարբերությունը սեպի ուղությունն է, որը բացվում է դեպի ներս (մեդիալ)` «Օ»-աձև և դեպի դուրս` ոտքի «X»-աձև ծռության շտկման դեպքում:

Սրունքների երկարացում մեկ հատվածից

Կլինիկայի պրակտիկայում ամենահաճախը կատարվում է սրունքների միաժամանակ երկարացումը` մեկ հատվածից: Այս մեթոդի ցուցում է ազդր/սրունք անհամաչափությունը (կարճ սրունքներ և հարաբերական երկար ազդրեր): Սա համեմատաբար քիչ անհարմարություն, բարդությունների ցածր տոկոս և լավ արդյունք ակնկալող մեթոդ է: Ազդրերի և սրունքների միջև պրոպորցիաների պահանջներից ելնելով, այս մեթոդը սովորաբար չի օգտագործվում սրունքները 6 սմ-ից ավելի երկարացնելու դեպքում:

Երկարացումը երկու հատվածից

Սրունքների երկարացումը երկու հատվածից կարճացնում է բուժման ամբողջ գործընթացը մինչև 40%, մեթոդն առաջարկվում է այն այցելուներին, որոնք ունեն բուժմանը տրամադրվող ժամանակային սահմանափակում:

Այս մեթոդի թերությունն է.

  • վիրաբուժական միջամտության համեմատաբար մեծ ծավալը,
  • փափուկ հյուսվածքների առավել ծանրաբեռնվածությունը, քանի որ երկարացումը կատարվում է օրը 2 մմ: Հետևաբար, այցելուին անհրաժեշտ է անցնել բուժական ֆիզկուլտուրայի ավելի ինտենսիվ կուրս:

Ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում

Այս մեթոդը ցուցված է հասակի 6-7 սմ-ից ավելի երկարացման դեպքում: Ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը երկէտապ միջամտություն է: Դա պայմանավորված է նրանով, որ Իլիզարովի սարքի հարաբերական մեծության պատճառով միաժամանակ երկու ազդրերի երկարացումն առաջացնում է առօրյա անհարմարություններ: Այդ պատճառով մերկարացվում են սրունքը և խաչաձև (կոնտրլատերալ) ազդրն` առաջին էտապով: Առաջին շրջանից հետո ոտքերի երկարությունը հավասար է, բայց ծնկահոդերը գտնվում են տարբեր բարձրությունների վրա: Երկարացման երկու էտապների միջև այցելուն սովորաբար անցնում է մեկ-երեք ամիս տևողությամբ վերականգնողական շրջան: Հարակից հոդերում շարժումների վերականգնումից հետո (ծնկահոդում` առնվազն 90 աստիճան ծալում և ոտնաթաթի 90 աստիճան թիկնային ծալում) կատարվում է երկարացման երկրորդ էտապը` մյուս սրունքի և մյուս ազդրի, ինչպես ցուցադրված է դիագրամայում:

Երկարացում` ինտրամեդուլյար մեխով

Այս մեթոդը համեմատաբար նոր է: Ինտրամեդուլյար մեխը տեղադրվում է երկու արտաքին կիսաօղերի հետ: Երկարացումը սկսվում է, սովորականի նման, վիրահատությունից հետո 5-րդ օրը: Երբ առկա է սեգմենտի անհրաժեշտ երկարություն և ռենտգեն նկարում երևում է ադեքվատ ոսկրագոյացում, երկրորդ վիրահատությունը կատարվում է, որպեսզի անցկացվեն սահմանափակող պտուտակներ և հանվեն արտաքին կիսաօղերը: Մեթոդի առավելությունն է՝ արտաքին սարքի կրման ժամանակի կրճատումը, հարաբերական քիչ անհարմարավետությունը և հարակից հոդերի քիչ կոնտրակտուրաները: Թերություն կարելի է համարել ներդրվող կոնստրուկցիայի (մեխ) վարակվելու վտանգը և ընդհանուր ցավազրկման պայմաններում` երեք վիրահատության անհրաժեշտությունը:

Ֆիզիոթերապիա

Խորհուրդ է տրվում դիտել պատրաստված տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես պատրաստել վերջույթների մկանները` երկարացման ընթացքին:

Որակավորված բուժական ֆիզկուլտուրան օգնում է ո՛չ միայն հոդերում շարժումների ծավալի վերականգնմանը և լիարժեք քայլվածքին, այլև նվազեցնում է բուժման և վերականգնման տևողությունը: Բուժական ֆիզկուլտուրաի արդյունավետության համար մեծ նշանակություն ունի այցելուի համագործակցությունը: Այցելուն պետք է արդյունքների վրա ֆիզիկապես աշխատելու բարձր շարժառիթ ունենա: Դա չափազանց կարևոր հիմք է վերջնական նպատակին կարճ ժամկետներում հասնելու համար:

Տարբերում ենք բուժական ֆիզկուլտուրայի երեք փուլ, յուրաքանչյուրն` իր յուրահատուկ նշանակությամբ.

  1. մկանների և ջլերի ձգում` վերջույթների երկարացման նախապատրաստման համար:
  2. բուժական ֆիզկուլտուրա` երկարացման ընթացքում և ֆիքսացիայի ժամանակ:
  3. բուժական ֆիզկուլտուրա` սարքը հանելուց հետո:

1.    Որպեսզի լավ պատկերացնել բուժական ֆիզկուլտուրայի նպատակը, պետք է հայտնի լինի մարդու սրունքի բիոմեխանիկական և անատոմիական որոշ առանձնահատկություններ: Ինչպես յուրաքանչյուրը կարող է դրանում համոզվել, մկանների տեղակայումը սրունքի շրջանում անհավասարաչափ է: Մեծ ոլոքի առաջա-միջային մակերեսին մկանները, գործնականում, բացակայում են, միևնույն ժամանակ, բավականին արտահայտվաած են սրունքի հետին և դրսային մակերեսին: Ամենաուժեղ մկանը մեր օրգանիզմում ձկնամկանն է, որը մի կողմից կպնում է ազդրոսկրի կոճերին, մյուս կողմից` աքիլեսյան ջլի միջոցով` կրունկոսկրին: Մեխանիկորեն դիմադրելով երկարացմանը՝ ձկնամկանը նպաստում է ծնկահոդի ծալվելուն և ոտնաթաթի ներբանային դիրքին:

Հարկ է դիտել տեսանյութն այն մասին, թե ինչպես նախապատրաստել մկանները ստորին վերջույթների էսթետիկ երկարացմանը` հոդերում շարժումների սահմանափակումից խուսափելու համար:
video
https://www.youtube.com/watch?v=rf9T_0PrzwI

2.    Բուժական ֆիզկուլտուրայի առավել կարևոր ժամանակաշրջանը սկսվում է վիրահատության հաջորդ օրը: Իլիզարովի մեթոդի առավելություններից մեկը նրանում է, որ սարքն ապահովում է անհրաժեշտ ամրություն ու ոսկրաբեկորների ֆիքսացիա: Դա հնարավորություն է տալիս կանգնել ոտքի և կատարել վարժություններ հենց վիրահատության հաջորդ օրը: Բուժական ֆիզկուլտուրայի նպատակն է` հոդերում շարժումների մաքսիմալ ծավալի հասնել և ֆիզիկապես ծանրաբեռնել վիրահատած վերջույթները: Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ ինտենսիվ աշխատանքըը բուժման լավ արդյունքի գրավականն է: Այցելուի ակտիվացման և վարժությունների պայմանների բարելավման համար մենք հաճախ ենք կազմակերպում ժամանցներ, իրականացնում ուղևորություններ քաղաքում և քաղաքից դուրս: Ստորև երկարացման գործընթացում բուժական ֆիզկուլտուրայի մասին տեսագրությունն է.:
video
https://www.youtube.com/watch?v=cVrS_JBih3c

3.    Սարքը հանելուց հետո բուժական ֆիզկուլտուրան պետք է զգույշ անցկացնել, հատկապես առաջին օրերին, երբ նորաստեղծ ոսկրը դեռ լիարժեք չէ իր մեխանիկական հատկություններով: Բուժական ֆիզկուլտուրայի ժամանակ ոչ ադեքվատ ուժը  կարող է բերել նորաստեղծ ոսկորի ձևախախտման և վնասել օստեոպարոտիկ ոսկրերի հոդամակերեսները: Որպես օրենք, ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրան խորհուրդ է տրվում  սարքը հանելուց մեկ ամիս անց սկսել: Սովորաբար, հոդերի շարժումների վերականգնելը և իդեալական քայլվածքի հասնելը տևում է մեկից երեք ամիս:
video
https://www.youtube.com/watch?v=ws9yThBy72A

Հարշուղային և հարձողային հյուսվածքների խնամք (վարակի կանխարգելում)

Արտաօջախային օստեոսինթեզի մասին գիտական գրականության մեջ նկարագրված ամենահաճախ հանդիպող բարդություններից է ձողերի և շյուղերի շուրջ փափուկ հյուսվածքների վարակը: Այս բարդությունը կարող է երկարացնել բուժման տևողությունը, ձողերի շուրջը առաջացնել սպիներ, և, վերջին հաշվով, վատ անդրադառնալ արդյունքի վրա: Շյուղերի և ձողերի խնամքի երկու մոտեցում կա.

  • շյուղերի և ձողերի մուտքի հատվածների փակում թանզիվից` վիրակապով,
  • շյուղերի և ձողերի մուտքի հատվածների բաց վարում և անտիբիոտիկների օգնությամբ վարակի կանխարգելում:

Թեև առաջին մեթոդն ավելի բարդ է, աշխատատար և թանկարժեք, նախընտրելի է այդ մոտեցումը: Դրա համաձայն, յուրաքանչյուր լոգանքից/ցնցուղից հետո կատարվում է սարքի շյուղերի և ձողերի կրկնակի վիրակապում, ինչը նվազեցնում է վարակով բարդանալու հաճախականությունը: Ստորև շյուղերի և ձողերի խնամքի վերաբերյալ տեսանյութն է.

video
https://www.youtube.com/watch?v=V81sOyND5bA

Գործընկերները

«Արմավենի» բարեգործական հիմնադրամ
www.armaveni.am
info@armaveni.am

Soleil Travel
ilizarov@soleil-travel.com
ilizarov.soleil.travel@gmail.com

Ներկայացուցիչը
 
Մարինա Կոզլիներ (Իսրայել)
Հեռ.՝  +972507641751
Էլ.-հասցե՝ mar_isr@yahoo.com