• Քիմիաթերապիայի կլինիկա
    Քիմիաթերապիայի կլինիկա
  • Քիմիաթերապիայի կլինիկա
    Քիմիաթերապիայի կլինիկա
  • Քիմիաթերապիայի կլինիկա
    Քիմիաթերապիայի կլինիկա
  • Քիմիաթերապիայի կլինիկա
    Քիմիաթերապիայի կլինիկա
  • Քիմիաթերապիայի կլինիկա
    Քիմիաթերապիայի կլինիկա

Քիմիաթերապիայի կլինիկա

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքը գործում է 2012 թվականից: Այն հիմնադրվել է ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի կողմից, ով առայսօր ղեկավարում է բաժանմունքի աշխատանքը։ Բաժանմունքում իրականացվում է չարորակ ուռուցքների քիմիաթերապիա ամենաժամանակակից մեթոդներով՝ կիրառելով բացառապես եվրոպական և ամերիկյան բուժման սխեմաներ, բարձրորակ դեղեր։ Բժիշկներն անցել են վերապատրաստումներ Եվրոպայում և տիրապետում են միջազգային ուռուցքաբանության բոլոր անհրաժեշտ հմտություններին։

Բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Լևոն Գրիգորի Բադալյանը հանրապետությունում ոլորտի առաջատար մասնագետներից է, միջազգային ուռուցքաբանական ասոցիացիաների անդամ է, մասնակցում է ամենամյա առանցքային գիտաժողովներին։

 

Բաժանմունքի քույրական անձնակազմը նույնպես վերապատրաստված է, տիրապետում է նորագույն դեղերով աշխատելու հմտություններին։ Բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքերով, մասնավորապես` էլեկտրոնային ինֆուզոմատներով և պոմպերով, որոնք թույլ են տալիս մաքսիմալ ճշգրտությամբ իրականացնել քիմիաթերապիայի սխեմաները։ Մազաթափության կանխման համար կիրառվում է ElastoGel գլխի մաշկի սառեցման տեխնոլոգիան։ Քիմիաթերապիայի ժամանակ, երակները վնասելու բարդությունից խուսափելու նպատակով, կիրառվում են հատուկ Portacath իմպլանտացիոն կատետրներ։ Բաժանմունքում ստեղծված են լավագույն պայմաններ՝ հիվանդներին մաքսիմալ հարմարավետություն ապահովելու համար։

Բուն քիմիաթերապիայի գործընթացից զատ, ուռուցքաբանության բաժանմունքում իրականացվում են չարորակ ուռուցքով հիվանդների համալիր ախտորոշման, բուժման մարտավարության մշակման և հետագա հսկողության գործընթացներ։ Բոլոր հիվանդների տվյալները քննարկվում են ուռուցքաբանական մուլտիդիսցիպլինար ժողովներին՝ Tumor Board, առավել բարդ դեպքերը հեռակոնֆերանսի ձևաչափով քննարկվում են Եվրոպայի գործընկերների հետ։

Բաժանմունքը սերտ համագործակցում է հետևյալ Եվրոպական կենտրոնների հետ.

  • Institut de Cancerologie Paris Nord (Փարիզ, Ֆրանսիա),
  • Asklepios Klinik Barmbek (Մյունխեն, Գերմանիա),
  • Beatson Oncology Centre (Գլասգո, Մեծ Բրիտանիա)։

Բուժման ժամանակակից մեթոդների լայն ներդրման և արտերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի բուժման արդյունքները համատեղելի են Եվրոպայի առաջադեմ կենտրոնների տվյալների հետ։

Բժիշկներ

Լևոն Գրիգորիի Բադալյան
Լևոն Գրիգորիի Բադալյան

Քիմիոթերապիայի բաժանմունքի ղեկավար

Մասնագիտություն
Ուռուցքաբան
Կոչում
բ․գ․թ․
գրել