Նաիրի բժշկական կենտրոնը արժանացել է ՙՌոզա Պարացելսի՚ մրցանակի ՙԼավագույն բժշկական պրակտիկա 2017-2018՚-ի համար

Ռոզա Պարացելսի ` մրցանակ է, որը շնորհվում է նրանց, ովքեր հաջողությունների են հասել հանրային առողջապահության բնագավառում, բժշկական սպասարկման և առողջապահության կազմակերպման, իրականացման և մոդերնիզացիայի ասպարեզում: Յուրաքանչյուրը, ով արժանանում է այդ ճանաչմանը, ընդգրկվում է Եվրոպական բժշկական ասոցիացիայի (ԵԲԱ) արխիվներում պահպանվող պաշտոնական ռեեստրում:
ՙՙԼավագույն բժշկական պրակտիկա՚՚ ԵԲԱ սերտիֆիկատը համարվում է բժշկական հաստատության հուսալիության խորհրդանիշը և հաստատում է կայուն մասնագիտական համբավ՝ ըստ պացիենտի կարծիքի:
![]() |
Նաիրի բժշկական կենտրոնը (Երևան, Հայաստան) արժանացել է Եվրոպական գործարար համաժողովի (ԵԳՀ) և Եվրոպական բժշկական ասոցիացիայի (ԵԲԱ) պատվավոր շքանշանի և ամենամյա ՙՙՌոզա Պարացելսի՚՚ մրցանակի ՙՙԼավագույն բժշկական պրակտիկա 2017-2018՚՚-ի համար: Մրցանակը տրվում է լավագույն բժշկական կլինիկաներին, որոնց մասնագիտական համբավը հաստատվում է որակի չափանիշները և պացիենտների հավատարմությունը պահպանելու շնորհիվ:
Նաիրի բժշկական կենտրոնը (Երևան, Հայաստան) Եվրոպական բժշկական ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից (Բրյուսել, Բելգիա) երաշխավորվում է որպես բժշկական ծառայությունների հուսալի մատակարար և ներառված է ՙՙԼավագույն բժշկական պրակտիկայի՚՚ ԵԲԱ և ԵԳՀ ռեեստրում:
25 Փետրվար 2017