• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Նորարական տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ

Նորարական տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ

Այսօր Նաիրի ԲԿ-յում  հիվանդների  բուժման գործընթացում լայնորեն կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ։

Նաիրի  ԲԿ-յում  նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը, էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժությունը լայնորեն օգտագործվում են տարբեր ոլորտներում ` գինեկոլոգիայի, նյարդավիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, ՔԿԱ, և այլն: Սա հնարավորություն է տալիս հիվանդին բուժվելու և առողջանալու առանց բաց վիրահատության, և, ինչպես կանոն, առանց բարդությունների, ցավի և դիսկոմֆորտի։

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ընդհանուր վիրաբուժությունում

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքում կատարվում են  որովայնի խոռոչի օրգանների լայնածավալ էնդոսկոպիկ վիրահատություններ։ Այստեղ   նորարարական տեխնոլոգիաներով կատարվող բաց վիրահատություններին զուգահեռ անց են կացվում բարդագույն լապարոսկոպիկ վիրահատական միջամտություններ: Վիրահատությունների երկար ցանկը ընդգրկում է՝

  • Կերակրափողի թորակոսկոպիկ հեռացում և ստամոքսից պատրաստված լաթի տեղադրում լապարոսկոպիկ եղանակով:
  • ստամոքս-աղիքային տրակտի  ընդհանուր վիրաբուժական և ուռուցքաբանական վիրաբուժություն (ստամոքսի, բարակ,  հաստ  և ուղիղ աղիների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղուղիների), օգտագործելով ինչպես ավանդական այնպես էլ նվազագույն ինվազիվ և լապարոսկոպիկ մեթոդները:
  • Ճարպակալման բուժում լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի կապում, թևնոցային գաստրէկտոմիա, ստամոքսի շրջանցուղու ստեղծում և ստամոքսում բալոնի տեղադրում):
  • Միջամտություններ էնդոկրին պաթոլոգիաների ժամանակ (աջակողմյան և ձախակողմյան լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա,  ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժում նվազագույն ինվազիվ եղանակով):
  • Բարակ աղիների Քրոնի հիվանդության  վիրահատական բուժում;
  • Կերակրափող-ստամոքս անցման հատվածի  պաթոլոգիաների բուժում լապարասկոպիկ եղանակով (կերակրափողի ճողվածք, ստամոքս-կերակրափողային ռեֆլուքսային հիվանդություն, կերակրափողի ախալազիա):
  • Որովայնի  պատի և աջուկային ճողվածքների ավանդական և լապարոսկոպիկ վիրաբուժություն:
  • Փայծախի պաթոլոգիաների բուժում.
  • Լյարդի և փայծաղի  պարազիտար և ոչ պարազիտար կիստաներ լապարասկոպիկ հեռացում։

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը գինեկոլոգիայում

Նաիրի ԲԿ-ում  գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ լայնորեն օգտագործվում են լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրաբուժություն մեթոդները՝ էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ հիստերէկտոմիա, միոմէկտոմիա, լապարոսկոպիկ սակրալ կոլպոպլեքսիա, լապարոսկոպիկ  համալիր հեռացում, պահապան հանգույցների հեռացում, ձվարանների հեռացում և այլն, որոնք սովորաբար դեպքեր են հանդիսանում բաց վիրահատության համար:

Լապարոսկոպիկ միոմէկտոմիան -  արգանդի միոմայի հեռացման մի մեթոդ է, որից հետո հետվիրահատական կպումների տոկոսը զգալիորեն ցածր է, ինչը շատ կարևոր է հատկապես այն կանանց, ովքեր մտադիր են հետագայում երեխա ունենալ;

Լապարոսկոպիկ սակրալ colpopexy էկոլպոպեքսիան արգանդի իջեցման բուժման «ոսկե ստանդարտ" է հանդիսանում: Այս մեթոդի առավելությունն այն է, որ շատ բարձր ֆունկցիոնալ արդյունքներ են ստացվում,  հետվիրահատական ​​շրջանը ընդհանում է անցավ ու կարճատև,  հիվանդները արագ են կազդուրվում իսկ   հիվանդության կրկնման  հավանականությունը շատ ցածր է:

Լապարոսկոպիկ արմատական ​​հիստերէկտոմիան օգտագործվում է  արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում բուժման համար։ Ռադիկալ հիստերէկտոմիայի մոդիֆիկացիան կոչվում է ընդհանուր մեզոմետրիկ ռեզեկցիա և հասանելի է Նաիրի բժշկական կենտրոնում: Այս մոդիֆիկացիան ապահովում է 15-20% ավելի բարձր կյանքի պահպանում և գերազանց ֆունկցիոնալ արդյունքներ:

Լապարոսկոպիկ համալիր հեռացում, որը ներառում  արգանդի և ձվարանների հեռացում, կոնքի և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցների հեռացում։ Այս համալիր վիրահատությունը կարող է օգտագործվել գրեթե բոլոր  գինեկոլոգիական չարորակ քաղցկեղի  վիրաբուժական բուժման համար, կախված հիվանդության փուլից և ուռուցքի տեղակայումից։

Պահապան հանգույցների տեսությունը ՝ դա մի նոր հայեցակարգ է, հիմնված  այն հասկացության վրա, որ  առաջնային չարորակ ուռուցք քաղցկեղի բջիջները ախտահարում են ոչ թե բոլոր, այլ որոշ  ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցները որոք կոչվում են պահապան։ Վիրահատությունից առաջ հատուկ կոնտրաստային նյութը խմելուց հետո այդ պահապան լիմֆատիկ հանգույցները ներկվում են, ինչը և հնարավորություն է տալիս վիրահատության ժամանակ նրանց հեշտությոմբ հայտնաբերել և հեռացնել։ Այդպիսով պաթոլոգիկ պրոցեսի մեջ չընդգրկված լիմֆատիկ հանգույցները պահպանվում են, ինչը ապահովում է մինիմալ տրավմատիզացիա։

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը նյարդավիրաբուժությունում

Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան  Նաիրի ԲԿ-ում մշակել և ներդրել է բուժման հետևյալ նորարարական մեթոդները.

  • Միջողնաշարային ճողվացքների Էնդոսկոպիկ վիրահատություն, տրանսֆորամենալ եղանակով
  • Միջողնաշարային ճողվացքների լազերային հեռացում
  • Ողնաշարի տարբեր հատվածների ուռուցքային ախտահարման կամ կոտրվածքների բուժում վերտեբրոպլաստիկայի եղանակով
  • Ողնաշարի տարբեր հատվածների ռեկոնստրուկտիվ վիրահատություն նոր  իմպլանտացիոն համակարգերի կիրառմամբ
  • Հիպոֆիզի և  գլխուղեղի որոշ հատվածների ուռուցքների էնդոսկոպիկ վիրաբուժություն
  • ԿՏ-ի և ռենտգենոսկոպիայի հսկողության տակ տարբեր մակարդակների վրա բլոկադաների կատարում
  •  Տարբեր ցավերի բուժումը Cosman տեխնոլոգիաի օգտագործմամբ
  • Ուղեղի օնկոլոգիական ախտահարումների վիրաբուժություն, օգտագործելով StealthSation համակարգը
  • Ուղեղի և ողնաշարի  ուռուցքների լազերային հեռացում Cosman գեներատորի օգնությամբ
  • Գլխուղեղի այրունազեղումների բուժում մինիմալ ինվազիվ եղանակով, հեմատոմայի մեջ ացետիլազա ֆերմենտի ներարկմամբ

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը օտորինոլարինգոլոգիայում

Օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքում ներդրված են ախտորոշման և բուժման նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ օպտիկական և տեսահամակարգերի  օգտագործմամբ,  տվյալների արխիվացմամբ, որը թույլ է տալիս ոչ միայն բարձր ճշգրիտությամբ կատարել ախտորոշում, այլև անցկացնել  հիվանդների կլինիկորեն հիմնված բուժում օպտիկական վերահսկման տակ։ Դա մեծացնում 40-50%  բուժման դրական արդյունքները:

  • Karl Storz ընկերության էնդոսկոպների  օգտագործմամբ, հագեցված   Sopro Imaging  ձայնագրման  համակարգով, բաժինում իրականացվում են այնպիսի նորարարական վիրահատություններ, ինչպիսիք են `
  • Քթի տեսա էնդոսկոպիկ ախտորոշում;
  • Տեսաէնդոսկոպիկ սինուսոսկոպիա -  և հարքթային խոռոչների էնդոսկոպիկ հետազոտություն;
  • Տեսաէնդոսկոպիկ ֆիբրո-րինո-լարինգոսկոպիա – հարքթային խոռոչների, քիէըմպանի, ըմպանի և կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն,
  • Karl  Storz ընկերության օտոսկոպների և  Karl Zeiss Opmi Pico  մանրադիտակի  Sopro Imaging  տեսաձայնագրման   համակարգի օգտագործումը կարող է ապահովել վիդեո էնդոսկոպիկ օտոսկոպիա -  լսողական խողովակի,  թմբկաթաղանթի, թմբկախոռոչի էնդոսկոպիկ քննությունը հայտնաբերել  պերֆորացիա կամ այլ հիվանդություններ։
  • Էնդոսկոպիկ սեպտոպլաստիկա - միկրովիրաբուժական միջամտություն քթի միջնապատի դեֆորմացման կամ պերֆորացիայի ժամանակ;
  • Խոանների բնածին և ձեռք բերովի ատռեզիաների էնդոսկոպիկ վիրաբուժություն, նորածնային հասակի երեծաների մոտ նեռարյալ;
  • Ալերգիկ և վազոմոտոր ռենիտների  քթի խեցիների քրոնիկ հիպերտրոֆիաների էնդոսկոպիկ միջամտություն  Johnson & Johnson (ԱՄՆ)  ընկերության ռադիովիրաբուժական սարքի,  Coblator  ընկերության (Ֆրանսիա) երկբևեռ ռադիոհաճախական կոագուլյատորի օգտագործմամբ;
  • Ռինոսեպտոպլաստիկա - արտաքին քթի և ներքթային կառուցվածքների վիրահատություն բնածին, ձեռք բերովի, ինչպես նաև երկրորդական դեֆորմացիաների ժամանակ:
  • Քրոնիկ  թարախային ռինոսինուսիտների էնդոսկոպիկ բուժումա՝  տարբեր պաթոլոգիաների ժամանակ առաջացող քթի խոռոչի և հարքթային ծոցերի քրոնիկական բորբոքման  էնդոսկոպիկ միկրովիրաբուժական բուժում, ուղղորթված ներքթային կառուցվածքների և հարքթային ծոցերի շտկմամբ;
  • Քթի խոռոչի և հարքթային ծոցերի օտար մարմինների, այդ թվում օդոնտոգեն բնույթի նյութերի ( վերին ծնոթի ծոցեր ներթափանցած ատամների իմպլանտների տարբեր մասերի և պլոմբանյութի հեռացում) էնդոսկոպիկ հեռացում;
  • Պոլիպոզ ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժման – քթի խոռոչի և հարքթային ծոցերի ախտահարված լորձաթաղանտի Էնդոսկոպիկ հեռացում;
  • Հարքթային ծոցերի կիստաների  էնդոսկոպիկ բուժում;

ՔԿԱ բաժանմունքում   ավանդական բուժման մեթոդները կատարելագործված են և օպտիմիզացված միջազգային ստանդարտներին համապատասխան:

  • էնդոսկոպիկ ադենէկտոմիա – ադենոիդների հեռացում տեսահսկողության սարքերի  և  երկբևեռ ռադիոհաճախական կոագուլյատոր Coblator (Ֆրանսիա) օգտագործմամբ, որը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել հիվանդության կրկնությունը;
  • Տոնզիլէկտոմիա՝    նծիկների հեռացում Johnson & Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական  գործիքի և երկբևեռ ռադիոհաճախական կոագուլյատոր Coblator (Ֆրանսիա) օգտագործմամբ։
  • Այս մեթոդների օգտագործումը նվազեցնում է վիրահատության ժամանակ առաջացող արյան կորուստը, վերացնում ցավային սինդրոմը և հետվիրահատական ​​շրջանում արյունահոսության վտանգը, ինչը հատկապես կարևոր է երեխաների բուժման համար:

 

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ակնաբուժությունում

Նաիրի ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկան  մեծահասակներին և երեխաներին տրամադրում է  աչքի հիվանդությունների համալիր ինչպես  ախտորոշիչ այնպես էլ բուժական, միկրովիրաբուժական և վիրաբուժական   բարձր տեխնոլոգիական ծառայություններ։ Օգտագործվում են արդի առաջատար սարքավորումներ։

Աչքի  հիվանդությունների բուժման և  գլաուկոմայի  երկրորդային կաթարակտի լազերային վիրահատությունների նպատակով ակնաբուժական կլինիկայում տեղադրվել են վերջին սերնդի  Zeiss լազերային սարքեր (Գերմանիա):

  • Լազերային իրիդոտոմիա
  • Տրաբեկուլոպլաստիկա
  • Կաթարակտի ֆակոէմուլսիֆիկացում
  • Կաթարակտի արտակապսուլային հեռացում
  • Ֆոտոռեֆրակտիվ կերակտէկտոմիա
  • Բազմաֆոկալ ներարկնային ոսպնյակների տեղադրում
  • Տեսողության լազերային շտկում LASIK մեթոդով
  • Լայն  տեսականի վիտրեորետինալ վիրահատություններ

 

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում

Նաիրի ԲԿ-ի ատամնաբուժական կլինիկան առաջարկում է  համալիր ատամնաբուժական ծառայություններ, որոնք իրականացվում են ժամանակակից եվրոպական սարքավորումների  օգնությամբ:

  • Ատամների իմպլանտացիա իմպլանտանտի նախնական թվային պլանավորմամբ, որը  ապահովում է միջամտության 100% անվտանգությունը;
  • Ատամների պրոթեզների  կառուցվածքի թվային պլանավորում և նախագծում;
  • Նորարարական նյութերի օգտագործում;
  • Վիրաբուժական և օրթոպեդիկ ատամնաբուժական  լայնածավալ ծառայություններ

 

28 փետրվարի 2018