• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Նաիրի բժշկական կենտրոնը առաջատարն է գինեկոլոգիական նվազագույն ինվազիվ վիրահատության ոլորտում

Նաիրի բժշկական կենտրոնը առաջատարն է գինեկոլոգիական նվազագույն ինվազիվ վիրահատության ոլորտում

Նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը՝ դա  վիրահատության այն տեսակն է, որն իրականացվում է լապարոսկոպի օգտագործմամբ շատ փոքր (մոտ 5 մմ) անցքերի միջով: Շատ դեպքերում ամբողջ միջամտությունը կարող է կատարվել նույնիսկ առանց այդ փոքր անցքերի, հեշտոցային ճանհապարով: Արգանդի խոռոչի ներսում միջամտություն կատարելու համար օգտագործվում է հիստերոսկոպը:

Նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը, համեմատած որովայնի կտրվածքների միջոցով կատարված դասական բաց վիրաբուժությանը, ունի բազմաթիվ առավելություններ: Այդ առավելությունները հետևյալն են. հետվիրահատական սպիի բացակայությունը, քիչ արտահայտված հետվիրահատական ցավային սինդրոմը, ժամանակակից լապարոսկոպների և առաջադեմ վիրաբուժական գործիքների շնորհիվ վիրահատական դաշտի բարձր տեսողայնություն, որը ապահովում է  մանրակրկիտ և անվտանգ միջամտության կատարում: Մեկ այլ կարևոր առավելություն է նաև պացիենտների շատ արագ ապաքինումը հետվիրահատական շրջանում։ Պացիենտները դուրս են գրվում հիվանդանոցից վիրահատության  2 - 3-ը, նույնիսկ բարդ օնկոլոգիական վիրահատությունից հետո: Մինիմալ ինվազիվ վիրաբուժության մեկ այլ կարևոր առավելություներից է նրա բարձր անվտանգությունն ու չնչին տոկոս ներ և հետվիրահատական ​​բարդությունները:

Նաիրի բժշկական կենտրոնը առաջատարն է գինեկոլոգիական նվազագույն ինվազիվ վիրահատության ոլորտում:

Նաիրի ԲԿ-ում առկա են հետևյալ նվազագույն ինվազիվ վիրահատությունները: Նաիրի ԲԿ-ում իրականացվող գինեկոլոգիական վիրահատությունների ամբողջական ցանկը հասանելի է Նաիրիի օնկոլոգիական կլինիկայի վեբ-էջում։

1. Լապարասկոպիկ միոմէկտոմիա:

Դա արգանդի միոմաների լապարոսկոպիկ հեռացում է, որից հետո հետվիրահատական կպումներ գրեթե չեն առաջանում, որը շատ կարևոր է այն կանանց համար, ովքեր պլանավորում են հղիություն ապագայում:

2. Լապարասկոպիկ հիստերէկտոմիա

Գինեկոլոգիական վիրաբուժության հաճախ կատարվող միջամտություններից է: Նաիրի ԲԿ-ում լապարոսկոպիկ հիստերէկտոմիան ճնշող մեծամասնության դեպքերթւմ  կատարվում է լապարասկոպիկ կամ տրանսվագինալ եղանակով։

3. Կոնքի օրգանների իջեցման վիրահատական բուժում:

Լապարասկոպիկ սակրալ կոլպոպեքսիան հանդիսանում է արգանդի իջեցման  բուժման «ոսկե ստանդարտ»։ Այս հիվանդների մոտ լապարոսկոպիայի առավելություններն են՝ շատ բարձր ֆունկցիոնալ արդյունքները, ակարճ և անցավ հետվիրահատական շրջանը և հիվանդության կրկնման ցածր հավանականությունը:

4. Էնդոմետրիոզի վիրահատական բուժում։

Էնդոմետրիոզը՝ բարդ հիվանդություն է, որը կարող է ախտահարել ձոքր կոնքի բազմաթիվ օրգաններ: Էնդոմետրիոզի վիրահատական բուժումը պահանջում է վիրաբույժի բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություն, բազմապրոֆիլային մոտեցում:

5. Հիստերոսկոպիա

Հիստերոսկոպիան էնդոսկոպիկ վիրահատության է, որն օգտագործվում է ներարգանդային պրոցեդուրաների համար: Հիստերոսկոպիայի ժամանակ հնարավոր է կատարել ներարգանդային ֆիբրոիդների և միջնապատի հեռացում: Փոքր տրամագծի հիստերոսկոպը հնարավոր է օգտագործել ներարգանդային պոլիպների և կպումների հեռացման համար։

6. Արմատական լապարասկոպիկ ​​հիստերէկտոմիա

Այս տիպի վիրահատությունները կատարվում են   արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերի բուժման նպատակով: Նաիրի ԲԿ-ում կատարվում է նաև ամբողջական մեզոմետրիկ ռեզեկցիայի մոդիֆիկացված վիրահատություն, որը ապահովում է ոչ միայն 15-20% բարձր կենդանի մնալու հավանականությունը, այլ նաև  գերազանց ֆունկցիոնալ արդյունավետություն։

7. Լապարասկոպիկ համալիր հեռացում

Սա բարդ միջամտություն է, որը ներառում է արգանդի հեռացում, կոնքի լիմֆադենէկտոմիա, հակաաորտիկ  լիմֆադենէկտոմիա և ձվարանների հեռացում։ Այս վիրահատությունը կատարվում է գինեկոլոգիական գրեթե բոլոր չարորակ ուռուծքների բուժման համար, կախված ուռուցքի փուլից և տեղակայումից։

8. Պահակային հանգույցի հեռացում

Այս մոտեցումը հիմնված է այն տեսության վրա, որ չարորակ ուռուցքի բջիջները ախտահարում են ոչ բոլոր ռեգիոնալ լիմֆային հանգույցները, այլ միայն այդպես կոչված պահակային։ Վիրահատությունից առաջ հատուկ նյութ ներարկելիս այդ պահակային հանգույցները ներկվում են, որը հեշտացնում է նրանց հայտնաբերումը և հեռացնումը վիրահատության ժամանակ, առանց առողջ լիմֆատիկ հանգույցները վնասելու և մեծ տրավմատիզացիա առաջացնելու։

4 սեպտեմբերի 2018