• Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Նաիրի ԲԿ-ն առաջատարն է գլխուղեղի և ողնաշարի պաթոլոգիայի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության ասպարեզում:

Նաիրի ԲԿ-ն  առաջատարն է գլխուղեղի և ողնաշարի պաթոլոգիայի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության ասպարեզում:

Նաիրի ԲԿ-ի Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան Հայաստանի նեյրովիրաբուժության պրակտիկա է ներ դրել գլխուղեղի և ողնաշարի ուռուցքների ինչպես նաև ցավային սինդրոմի էնդոսկոպիկ վիրաբուժությունը։ Կլինիկայի կողմից մշակված և ամեն օրյա պրակտիկա ներդրված են հետևյալ նորարական բուժման մեթոդները։

Միջողային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ վիրահատություններ տրանսֆորամինալ մուտքով 2007թ.-ից 

Այս վիրահատությունների իրականացումը հնարավոր է դարձել նյարդավիրաբուժության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Էնդոսկոպիկ վիրահատությունները համարվում են բարձր դասի և ունեն բարձր ինքնարժեք: Այդ իսկ պատճառով շատ երկրների առողջապահական հիմնարկներ մինչ այսօր չեն կարողացել ներդնել նմանատիպ եղանակով կատարվող վիրահատությունները իրենց գործունեության մեջ: Անդրկովկասում, ՌԴ-ում, Ուկրաինայում մենք համարվում ենք առաջատար այս եղանակով իրականացված վիրահատությունների քանակով: Վերջին տասնամյակում մենք կատարել ենք նմանատիպ 1800 վիրահատություն:

  Մեր կողմից առաջարկվող վիրահատությունների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս կատարվում են առանց կտրվածքի, այսինքն՝ չեն վնասվում մեջքի մկանների կամ ողնաշարի ոսկրային հյուսվածքները: Վիրահատությունները կատարվում են ընդամենը 8մմ տրամագիծ ունեցող հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի տրամագիծը ավելի փոքր է, քան գրիչինը:

Ի տարբերություն բաց եղանակով կատարվող վիրահատությունների, որոնք ունեն տարբեր անվանումներ (միկրոդիսկէկտոմիա, միկրոսկոպիկ վիրահատություն, բաց վիրահատություն էնդոսկոպի օգնությամբ), մեր կողմից կատարվող վիրահատությունների ժամանակ էնդոսկոպը ներդրվում է ողնաշարից 10-15 սմ կողմնային գտնվող կետից՝ չվնասելով մեջքի մկանները, իսկ բաց եղանակով կատարվող վիրահատությունների դեպքում հատվում են փափուկ հյուսվածքները ողնաշարի միջին գծով կամ նրանից մի քիչ կողմնային, ինչի հետևանքով հետագայում այդ հատվածի մկաններում տեղի են ունենում ատրոֆիկ փոփոխություններ: Էնդոսկոպիկ տրանսֆորամինալ եղանակով կարելի է հեռացնել ցանկացած չափի և տեղակայման ճողվածք:

Վիրահատության վերջում կատարվում է միջողային աճառի ճողվածքի լազերային աբլացիա, ինչը նպաստում է վերականգնողական գործընթացի արագացմանը և ճողվածքի կրկնման հավանականության զգալի նվազմանը: Հաջորդ կարևոր առավելությունն է, որ հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ իսկ օրը և երկու ամիս անց կարող են զբաղվել սպորտով:

Միջողային աճառների ճողվածքների լազերային աբլացիա 2009թ.-ից 

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով: Տեղային անզգայացման պայմաններում շատ բարակ ասեղով կատարվում է միջողային աճառի աբլյացիա: Պրոցեդուրան կատարվում է ԿՏ-հսկողության տակ, իսկ անվտանգությունը ապահովվում է մշտական համակարգչային հետազոտմամբ: Հասնելով թիրախին՝ ներարկվում է հատուկ դեղորայք՝ բետամետազոն, որի նպատակն է հանել նյարդարմատիկի այտուցը: Այս գործողություններից հետո ասեղը մտցվում է միջողային աճառի մեջ և կատարվում է նրա աբլացիա:

Վերջինիս նպատակն է կնճռոտել միջողային աճառը, որի արդյունքում այն փոքրանում է և ճողվածքը ետ քաշվում: Ճողվածքի ետ քաշման և կնճռոտման պրոցեսը տևում է 6-12 շաբաթ:

Էնդոսկոպիկ տրանսֆորամինալ եղանակով կարելի է հեռացնել ցանկացած չափի և տեղակայման ճողվածք:

Վիրահատության վերջում կատարվում է միջողային աճառի ճողվածքի լազերային աբլացիա, ինչը նպաստում է վերականգնողական գործընթացի արագացմանը և ճողվածքի կրկնման հավանականության զգալի նվազմանը:

Ողնաշարի տարբեր հատվածների նորագոյացությունների կամ կոտրվածքների դեպքում վերտեբրոպլաստիկա 2009թ.-ից 

Մաշկանց վերտեբրոպլաստիկայի (ողի մարմնի լցոնում ոսկրային ցեմենտով) մեթոդն համարվում է արդիական մեթոդ, որը թույլ է տալիս վերականգնել ախտահարված ողի մարմնի հենաշարժիչ ֆունկցիան, կանխարգելել ողի կոտրվածքը և հիվանդների հաշմանդամությունը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի կոտրվածքի դեպքում թույլ է տալիս արագ ապաքինել հիվանդին` մի քանի անգամ կրճատելով ստացիոնար բուժման և հետվիրահատական վերականգման ժամանակահատվածը, ինչպես նաև տասնապատիկ կրճատել հնարավոր բարդությունների հավանականությունը: Այսպիսով, չնայած տարած կոտրվածքին՝ հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից և վերադառնում է իր առօրյա կենսակերպին: Վիրահատությունները կատարվում են առանց կտրվածքի՝ ընդամենը մեկ ասեղի օգնությամբ և 30ր. տևողության վիրահատությունը կրկին կպարգևի Ձեզ առողջություն: Մենք օգտագործում ենք տարբեր տիպի և մածուծիկության ոսկրային ցեմենտներ: Ուռուցքների դեպքում նախքան վերտեբրոպլաստիկան հնարավոր է կատարել ուռուցքի ռադոիոալիքի աբլացիա, որը նպաստում է ուռուցքի  ավելի լիարժեք ոչնչացմանը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի ուռուցքների (հեմանգիոմաներ, մետաստատիկ ախտահարումներ) դեպքում թույլ է տալիս կանխարգելել ողի մարմնի հնարավոր կոտրվածքի առաջացումը, ինչպես նաև ձերբազատում է հիվանդին ճառագայթային  բուժման անհրաժեշտությունից:

Մաշկանց ողնապլաստիկան կարելի է կատարել տեղային ցավազրկմամբ կամ էպիդուրալ անզգայացման պայմաններում, ինչը թույլ է տալիս հիվանդին քայլեցնել և դուրս գրել ստացիոնարից նույնիսկ մի քանի ժամ անց:

Այսօր արդեն հնարավոր է դարձել էնդոսկոպիկ եղանակով վիրահատել ոչ միայն միջողային աճառի ճողվածքները, այլև ողնաշային խողովակի ստենոզը: Նաիրի բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքը հագեցվել է EasyGo տիպի համակարգով, որը թույլ է տալիս վիրահատել մի քանի մակարդակի տեղակայված ճողվածքներ կամ ողնաշային խողովակի ստենոզը էնդոսկոպիկ եղանակով: Այս մեթոդով վիրահատված հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ իսկ օրը:

Ողնաշարի տարբեր հատվածների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` իմպլանտավորում 2010թ.-ից 

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատությունները ցուցված են բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի զգալի խանգարումներ:

Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել DePuy Spine ընկերության իմպլանտները՝ որպես վստահելի և որակյալ: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ վիրահատությունները և դրանց հեռակա արդյունքները: Այս իմպլանտների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս պատրաստված են տիտանե հատուկ խառնուրդից (Ti-6AI-4V) և դրա շնորհիվ կարող են տեղադրված մնալ օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այս տիպի բարձրակարգ իմպլանտների տեղադրման համար նախատեսված հատուկ գործիքների հավաք ՀՀ-ի քաղաքացիական բուժհիմնարկներից առկա է միայն Նաիրի բժշկական կենտրոնում, ուստիև այս վիրահատությունները համարվում են բացառիկ և կատարվում են միայն մեր հիվանդանոցում:

Հիպոֆիզար շրջանի և գլխուղեղի  որոշ ուռուցքների  էնդոսկոպիկ հեռացում   -  2011թ.-ից 

Էնդոսկոպիկ էնդոնազալ-տրանսֆենոիդալ վիրահատությունը կատարվում է քթանցքից՝ բնական ուղներով: Այս վիրահատության առավելությունն է մինիմալ-ինվազիվությունը, և այն փաստը, որ վիրահատությունը կատարվում է առանց գանգահատման: Տեղին ենք համարում ներկայացնել, որ ՀՀ-ի տարածքում միայն Նաիրի բժշկական կենտրոնն է հագեցված StealthStation նավիգացիոն համակարգով, որի օգտագործումը վիրահատության ժամանակ թույլ է տալիս ճշգրիտ որոշել ուռուցքի տեղակայումը, նրա սահմանները և հեռացման աստիճանը, ինչի շնորհիվ նվազագույնի է հասցվում հարակից հյուսվածքների վնասման հավանականությունը: Միևնույն ժամանակ մեր բաժանմունքը հագեցված է ուլտրաձայնային տարբերակիչ ասպիրատորով “INTEGRA”, որը թույլ է տալիս տարբերակել ուռուցքը հարակից հյուսվածքներից և չվնասելով հյուսվածքները՝ հեռացնել միայն ուռուցքային զանգվածը:

Նշենք նաև որ վիրահատության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փոքր տրամագծի տարածքում /մոտ 3 սմ/ տեղակայված է ուռուցքը, քնային զարկերակները, երակային խառնարանը, տեսողական նյարդերը, ակնաշարժիչ նյարդերը: Այսպիսով՝ խիստ անհրաժեշտ է կատարել միջամտությունն այնպես, որ հնարավորինս նվազեցնել նման կարևոր կենտրոնների վնասման հավանականությունը:

Վիրահատության ընթացքում ուռուցքը հեռացվում է հնարավորինս լիարժեք, սակայն այն դեպքերում, երբ նրա կողմնային սահմանները սերտաճած են կամ շատ մոտ են հարակից հյուսվածքների կամ անոթներին, ապա այդ հատվածը չի հեռացվում՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: Վիրահատության ավարտին հեռացված ուռուցքի խոռոչի մեջ է դրվում ճարպային հյուսվածք վերցված պորտի շրջանից:

Ստացիոնար բուժման տևողությունը միջինում կազմում է 4-5 օր: Հիվանդներին թույլատրվում է քայլել վիրահատության հաջորդ իսկ օրը: Հետվիրահատական շրջանում, կախված նորագոյացության հիստոլոգիական կազմից, որոշ հիվանդներին ցուցված է հորմոնային կամ ճառագայթային բուժում:

ԿՏ և ռենտգեն հսկողությամբ իրականացվող նյարդերի տարաբնույթ բլոկադաներ  -  2013թ.-ից

Ուռուցքային ախտահարումներով ուռուցքային ախտահարումներով տառապող հիվանդները, որոնց մոտ ցավային համախտանիշը խիստ արտահայտված է և չի անցնում նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ օգտագործելիս: Այս հիվանդների ցավը թեթևացնելու նպատակով առաջարկում ենք ԿՏ-հսկողությամբ կատարվող մաշկանց խորդոտոմիան: Պրոցեդուրայի էությունը կայանում է ողնուղեղի վերին պարանոցային մակարդակում (C1-C2) սպինոթալամիկ ուղու զգացողական նյարդաթելերի դեներվացիայի մեջ: Սրա հետևանքով մարմնի մի կեսի խորանիստ զգայողությունը նվազում է կամ վերանում, ուստիև ուռուցքից առաջ եկած ցավային գրգիռները չեն փոխանցվում դեպի գլխուղեղ և հիվանդը ձերբազատվում է ցավից: Այլընտրանքային բուժման ձև է համարվում ողնուղեղի ստիմուլիացիան, որի ժամանակ տեղադրվում է հատուկ ստիմուլիատոր, որը կասեցնում է ցավային գրգիռների փոխանցումը:

Տարաբնույթ ցավերի բուժում Cosman RF տեխնոլոգիայով   -   2013թ.-ից 

Ցավի պատճառը որպես կանոն սպոնդիոարթրոզն է:

Սպոնդիլոարթրոզը հիվանդություն է, որն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ախտահարման հիմնական նշաններից է սուր ցավ առավոտյան անկողնուց վեր կենալիս, որը մասնակի անցնում է քայլելուց 10-15 րոպե հետո: Այս հիվանդները նշում են, որ ցավը հիմնականում ուժեղանում է նստած ժամանակ կամ մի դիրքով երկար պառկելուց հետո:

Պարանոցի շրջանում ախտահարումների ժամանակ հիվանդները նշում են մշտական լարվածություն և ցավի զգացում: Նման դեպքերում խիստ արդյունվետ է բուժումը, որը մենք առաջարկում ենք իրականացնել Cosman RF-ի տեխնոլոգիայի օգնությամբ: Այսպես ռենտգեն հսկողության տակ դեպի ախտահարված հոդագլխիկներ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ: Այս ամենը կատարվում է վիրահատարանում, ռենտգեն հսկողության տակ: Էլեկտրոդների ճիշտ դիրքը որոշվում է ստիմուլիացիայի փորձով, որից հետո կատարվում է դեներվացիա, ինչի հետևանքով վերանում է ցավի զգացումը: Որպես կանոն միաժամանակ կատարվում է չորս հոդերի դեներվացիա: Հիմնական արդյունքը զարգանում է առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո այն ամրապնդելու համար ցուցված է բուժական ֆիզկուլտուրա և որոշ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:

Գլխուղեղի ուռուցքների վիրահատություններ StealthSation նեյրոնավիգացիոն համակարգով 2016թ.-ից 

Գլխուղեղի նորագոյացությունների դեպքում ցուցված է վիրահատություն: Վիրահատությունը ցուցված է նամանավանդ այն դեպքերում, երբ առկա են հիվանդության կլինիկական դրսևորումներ, խոսքի խանգարումներ, վերջույթների թուլության գլխացավով, ցնցումային նոպաներ, տեսողական խանգարումներ: Նորագոյացությունները ըստ իրենց բնույթի կարող են լինել բարորակ կամ չարորակ: Ուռուցքի հիստոլոգիական կառուցվածքը նախքան վիրահատությունը կանխատեսելը հնարավոր չէ: Բոլոր դեպքերում վիրահատությունն ուղղված է փրկելու կամ երկարացնելու հիվանդի կյանքը: Ինչու՞մ է կայանում ''Նաիրի'' բժշկական կենտրոնում կատարվող վիրահատությունների առավելությունը: Ներկայումս վիրահատությունների արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան վիրաբույժից, ինչքան ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունից: Այսպես, օրինակ՝ ''Նարիր'' բժշկական կենտրոնում է առկա ՀՀ-ում միակ նեյրոնավիգացիոն StealthStation սարքը, որի օգտագործումը վիրահատության ժամանակ թույլ է տալիս որոշել ամենակարճ և անվտանգ ճանապարհը դեպի նորագոյացություն: Սա հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքները հնարավորինս լիարժեք փոքր կտրվածքից՝ չվնասելով հարակից ուղեղանյութը: Բացի վերը նշվածից՝ մեր բաժանմունքը հագեցված է INTEGRA ուլտրաձայնային դեստրուկտորով: Այն տարբերակում է ուռուցքը, քայքայում է այն և հեռացնում: Բոլոր վիրահատությունները կատարվում են վիրաբուժական մանրադիտակի օգնությամբ 6-10 անգամ խոշորացված պայմաններում: Նշված բացառիկ տեխնիկական հագեցվածությունը և փորձառու մասնագետները այն գրավականն են, որ առանձնացնում են ''Նաիրի'' բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական ծառայությունը և վստահորեն առաջարկում մասնագիտական օգնությունը գլխուղեղի նորագոյացություններով հիվանդներին:

Գլխուղեղի և ողնաշարի ուռուցքների լազերային աբլացիա Cosman գեներատորով 2016թ.-ից 

Հեմորագիկ արյունազեղումների մինիմալ ինվազիվ վիրահատություններ ' 'Ակտիլիզի'' ֆերմենտի  ներարկմամբ  հեմատոմայի մեջ - 2016թ.-ից 

22 հոկտեմբերի 2018