• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Մեր մասին

2005թ. Նաիրի բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Շնորհիվ կենտրոնի համագործակցությանը ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման և բուժման հարցում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայությունը և պատասխանել պացիենտների պահանջներին:

Կենտրոնն առաջարկում է միատեղանի, երկտեղանի և լյուքս պալատներ՝ համալրված կենտրոնական թթվածնային մատակարարմամբ և օդափոխանակիչ համակարգով՝ ապահովելով պացիենտների համար ամբողջական խնամք և բժշկական ծառայություն: Պալատները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Բուժքրոջ շտապ կանչի համակարգը նույնպես գործում է: Ինչպես նաև ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտր՝ ներառյալ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ և համակարգչային տոմոգրաֆիան /ՀՏ/, ռենգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր անալիզներ:

Կենտրոնն առաջարկում է ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ թերապիա, կարդիոլոգիա, վնասվածքաբանություն, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտորոլոգիա, նեվրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջ, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:

Նաիրի բժշկական կենտրոնում գտնվող ակնաբուժական կենտրոնը Մոսկվայի գիտա- հետազոտական ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում և կարևոր դեր է խաղում կենտրոնի ակնաբուժական ծառայություններում: Կենտրոնը հագեցված է գերմանական, ամերիկյան, ճապոնական ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Ակնաբուժական բաժանմունքում գործում է նաև մանկական ակնաբուժության բաժանմունքը, որը ապահովում է 6-7 տարեկանից բարձր երեխաների ակնաբուժական հիվանդությունների բուժումը Ամբլիոկոր սարքավորումների կիրառմամբ: Ֆլյուորոմետրիայի շնորհիվ բաժանմունքում հնարավոր է ամենայն ճշգրտությամբ որոշել արյան հոսքի արագությունը աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական ներվում, ինչը հնարավորություն է տալիս որոշել գլաուկոմայի վաղ շրջանը և դրա բուժումը:

Կենտրոնի բժիշկները անցել են բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Մոսկվայի գիտա-հետազոտական ակնաբուժական կենտրոնի առաջատար բժիշկների հետ:

Ուռուցքաբանության բաժանմունքը նույնպես հագեցած է նոր սերնդի անհրաժեշտ, ժամանակակից, ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքներով և լաբորատորիայով: Նաիրի բժշկական կենտրոնում գործում է քիմիոթերապիայի բաժանմունքը, որը հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանը: Քիմիոթերապիայի բաժանմունքն իր գործունեության մեջ կիրառում է ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող, չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման մեթոդներն ու սխեմաները:

 Նաիրի բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժները իրականացնում են էքսպանսիվ վիրաբուժություն ուռուցքաբանության տարբեր բնագավառներում. օնկոգինեկոլոգիայում, մամոլոգիայում, որովայնային վիրաբուժության մեջ, ուրոլոգիայում, վնասվածքաբանության մեջ և այլն: Իրականացվում է այնպիսի ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատություն, ինչպես օրինակ՝ լապարասկոպիկ գինեկոէկտոմիան:

Կենտրոնում հատուկ տեղ է գրավում Ռադիոլոգիայի բաժանմունքը: Նաիրի ԲԿ-ում գործում է վերջին սերնդի հայտանագործությունը՝ 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ-ն մեծացված հաստատված պարամետրերով: Այդ սարքը կատարում է 0.9 մմ չափով հատում /շերտազատում/, ինչը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում արատների զարգացման և բորբոքային փոփոխությունների ժամանակ: Դա հնարավորություն է տալիս հետազոտել ուղեղի, ողնաշարի, հենա-շարժական ապարատի, հոդերի, որովայնի, կաթնագեղձերի և սիրտ-անոթային համակարգի տարբեր տեսակի հիվանդությունները և կատարել ճշգրիտ ախտորոշում: Սարքավորումն ունի մաքսիմալ հնարավորություն կատարել անգիոգրաֆիա և միելոգրաֆիա:

1.5 Tesla  ՄՌՏ-ն դա մի սարք է՝  հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալու պատկերի մաքսիմալ որակ և կատարել ճիշտ ախտորոշում:

Ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցված է երկու տարբեր սարքերով՝ Siemens MRI 0.35 և 1.5 Tesla, 64  շերտերով, Siemens ՀՏ, ռենգեն ապարատ

Siemens Iconos R100,  Siemens new generation գերձայնային սարքավորումներ Siemens-ից և միակը Հայաստանում՝ Siemens Acuson S3000 և Siemens Acuson CS2000: Կենտրոնը նաև հագեցված է Echosense Fbroscan 502 /Ֆրանսիա/ սարքավորումով, որը հնարավորություն ունի վաղ շրջանում առանց բիոպսիայի ախտորոշել ցիրոզը:  

 Վիրաբուժական սպասարկումը Նաիրի բժշկական կենտրոնում նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր կլինիկայում վիրահատությունների հիմնական մասը իրականացվում են էնդոսկոպիկ մեթոդով, ինչը երաշխավորում է մինիմալ վտանգ պացիենտի համար և շուտափույթ վերականգնում: Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում են լապարասկոպիկ գինեկոէկտոմիա, կերակրափողի ճողվածքի լապարասկոպիկ վիրաբուժություն, բարիատրիկ վիրահատություններ`ճարպակալության բուժման ժամանակակից մեթոդներ, ստամոքսի լապարասկոպիկ կապում և այլն:

Շնորհակալություն, որ ընտրել եք Նաիրի ԲԿ-ը բժշկական ծառայության համար:

Մենք ցանկանում ենք, որպեսզի Ձեր բուժումը մեզ մոտ լինի կարճատև, իսկ առողջացումը՝ լիարժեք։

 

Մեր խնդիրը

Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մեր հիվանդներին, նրանց ընտանիքներին և ընդհանրապես հասարակությանը ցուցաբերենք բժշկական անթերի ծառայություններ՝ առողջական վիճակը բարելավելու նպատակով, ձգտելով հասնել կատարելությանը այն ամենում, ինչ անում ենք: Մեր նպատակն է առաջարկել որակյալ ծառայություն և նորարական ծրագրեր, ձգտել կատարելությանը՝ միջազգային չափանիշներ հաստատելով, գերազանցել պացիենտների սպասումները՝ ապահովելով խնամքն ու հարմարավետությունը նվազագույն ծախսերով և հասանելի միջոցներով: Որպես հասարակական բժշկական ծառայություններ մատակարարող՝ մենք ուշադրություն ենք դարձնում նրանց առողջությանն ու բարեկեցությանը, ում մենք սպասարկում ենք կրթության, լուսավորական գործունեության և այլ նորարական ծառայությունների միջոցով:

 Մեր հեռանկարները

Առողջապահության բնագավառում լինել առաջինը մեր հասարակության համար: Լինել առաջատարը պացիենտին կենտրոնացած բժշկական օգնության մարդասիրական որակը ապահովելու մեջ, որը ուղղված է դեպի ֆիզիկական խնամքը և հարմարավետությունը, ինչպես նաև հոգեկան հանգստությունն ու խաղաղությունը:

Նաիրի բժշկական կենտրոնը կլինի Հայաստանի և հարևան շրջանների համար բժշկական ծառայությունների լավագույն մատակարարը՝ մնալով՝

  • առաջընթացայինը պացիենտներին սպասարկելու հարցում, և առողջապահության ոլորտում;
  • հարմարավետը, ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար;
  • զինված ժամանակակից բժշկական սարքավորումներով ամբուլատոր և մասնագիտացված բժշկական հաստատություն;
  • ինտեգրացված բժշկական ծառայությունների միջոցով,
  • համագործակցող բուժաշխատողների, այլ մատակարարող և հասարակական կազմակերպությունների հետ,
  • համակարգչայնացված նորագույն տեղեկատվական համակարգով
  • սարքավորված նորագույն բժշկական տեխնոլոգիաներով և մեթոդոլոգիական միջոցներով,
  • ճանաչված շնորհիվ յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերած ծառայության որակի

Մեր արժեքները

Որակը

Ավելի բարձր չափանիշներ հաստատելով՝ մենք կշարունակենք ավելի ուժեղ, արագ և արդյունավետ կազմակերպության ստեղծումը գերազանց և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Մենք բարելավում ենք բժշկական սպասարկման ծառայությունների որակը սարքավորումների արդիականացման, նոր մեթոդների ներդրման միջոցով,  ներգրավելով պացիենտներին մասնակցել իրենց բուժման պրոցեսին մասնագետների հետ համատեղ կրթական եւ իրազեկության բարձրացման ծրագրերի միջոցով:

Կարեկցանք

Հոգատար վերաբերմունքի մեր մոտեցումը ակնհայտ կդառնա յուրաքանչյուր անձնական շփման ժամանակ, քանի որ մենք կարեկցանքով, անկեղծությամբ, առաքինությամբ, անհանգստությամբ, բարությամբ և հարգանքով ենք բուժում անհատներին, ընտանիքներին և գործընկերներին:

Հարգանք

Մենք հարգում ենք անձանց և յուրաքանչյուրի արժանիքները, հատուկ ուշադրություն ցուցաբերում պացիենտների անձնական կյանքի անձեռնմխելիությանը և ինֆորմացիայի գաղտնիությանը:

Համագործակցություն

Տարբեր ոլորտների եւ պրոֆիլների մասնագետների միջդիսցիպլինար համագործակցությունը, հմտությունների եւ գիտելիքների փոխանակումը, շարունակական հետադարձ կապը մեր պացիենտների հետ ստեղծում է համապարփակ մոտեցում բժշկական սպասարկման հարցում:

Կոլեկտիվ աշխատանք

Մենք ստեղծում ենք վստահության, կոլեգիալության, համագործակցության և անկեղծության մթնոլորտ:

Խանդավառություն

Մենք հիշում ենք ՙխանդավառություն է պետք՚՚ արտահայտության բուն իմաստը և կատարում ենք մեր աշխատանքը նույն ձևով և համոզվածությամբ, որով առաջին անգամ ոգեշնչվել ենք առողջապահության ոլորտն ընտրելիս: